211652_close_icon
views-count2714 դիտում article-date 12:53 11-02-2016

Իրանի հոգևոր առաջնորդը հազարից ավելի բանտարկյալների ներում է շնորհել

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հրաման է ստորագրել Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ հազարից ավելի բանտարկյալների ազատություն շնորհելու մասին: Այդ մասին տեղեկացնում է Tass գործակալությունը: «Իրանի իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակի նախօրեին Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդը համաձայնվել է երկրի քաղաքացիական, հեղափոխական ու ռազմական դատարանների դատավճռով դատապարտված 1059 դատապարտյալների ներում շնորհել»,-ասված է Խամենեիի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նամակ-խնդրանքը Ալի Խամենեիին էր հանձնել Գերագույն դատարանի նախագահ Սադեղ Ամոլի Լարիջանին:

Նմանատիպ նյութեր