211652_close_icon
views-count1873 դիտում article-date 22:29 23-12-2015

Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի վստահելի գործընկերներից մեկը. գերմանացի դիվանագետ

Քաղաքացիական կրթության կենտրոնի ղեկավար, Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը Գերմանիայի արտգործնախարարությունում հանդիպել է ԱԳՆ ներկայացուցիչ, Արևելյան գործընկերության երկրների հետ հարցերի համակարգող Կարստեն Ուիլմսի հետ և քննարկել Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները, ընթացքը և առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը։ Ուիլմսը հայտարարել է, որ չնայած Սերժ Սարգսյանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը՝ Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի վստահելի գործընկերներից մեկը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ՝ Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրելու նպատակով մշակելով նոր ձևաչափ ու մեխանիզմներ։ Հավելենք, որ հանդիպումը կայացել է Գերմանիայում անցկացված «Գիտությունը՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Վրաստանի 10 գիտնականներ ու քաղաքական գործիչներ։ Բացի Հայրապետյանից, հայկական պատվիրակությունը ներկայացրել է նաև ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր