211652_close_icon
views-count4301 դիտում article-date 12:30 25-12-2015

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականին կարող են զրկել Օլիմպիադայից խոշոր սկանդալի արդյունքում

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի երեք մարզիկ դոպինգ-թեստը չեն անցել: Ֆիրուդին Ղուլիևի (69կգ), Ինթիհամ Զահիրովի (94կգ) և Դադաշ Դադաշբեյլիի դոպինգ-թեստերը դրական արդյունք են տվել: Նշենք, որ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո սա ադրբեջանական ծանրորդների հետ կապված երկրորդ սկանդալն է: Առաջին դեպքում էլ ադրբեջանցի 3 ծանրորդ չէին անցել դոպինգ թեստը: Այժմ ադրբեջանցի ծանրորդների դոպինգ-թեստերի երկրորդ ստուգումը կանցկացվի: Եթե դա էլ դրական արդյունք տա, ապա Ադրբեջանի հավաքականի ծանրորդները ցմահ կորակազրկվեն և կզրկվեն 2016թ. Օլիմպիական խաղերին մասնակցությունից: Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/24/73661/]դոպինգ-սկանդալի[/url] շնորհիվ հայ ծանրորդներ՝ գերծանրքաշային Գոռ Մինասյանը և 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը կարող են երկամարտի արդյունքում ստանալ բրոնզե մեդալներ:

Նմանատիպ նյութեր