211652_close_icon

Վրաստանն առայժմ պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Աբաշիձե

views-count1929 դիտում article-date 12:59 25-12-2015
Թբիլիսում առայժմ նախադրյալներ չեն տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար, հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերություններով կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով՝ բերկա փուլում վրացական իշխանությունները դիտարկում են այդ հնարավորությունը և ոչ ավելին: «Հարցը կարող է բարձրացվել օրակարգում, եթե լուրջ քայլեր ձեռնարկվեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»,-ասել է Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նմանատիպ նյութեր