50338 դիտում
16:12 25-12-2015
Խոշոր պայթյուն Խաչիկ գյուղում. ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ լուծվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վաղ առավոտվանից ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները ՀՀ Կապի և Տրանսպորտի նախարարության, Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցներով Արենի գյուղից դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհահատվածը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ ժամանակավորապես փակել են:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խաչիկ գյուղ տանող ճանապարհին հսկա ժայռաբեկորները դեռ ԽՍՀՄ տարիներից լուրջ վտանգ են ներկայացնում իրենցից, քանի որ ամեն վայրկյան հնարավոր է՝ նշված հատվածում խոշոր փլուզում տեղի ունենա:
Երկար տարիներ պատկան մարմիննեևրը «էսօր-էգուց» էին գցում խնդիրը լուծելու աշխատանքները, իսկ երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Վայոց Ձորի մարզ, խնդիրը լուծելու համար Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը դիմել էր վարչապետին և կարճ ժամանակում հարցը լուծվեց: Կառավարությունը հատկացրեց գումար և այսօր մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները կատարեցին պայթեցման աշխատանքներ:
Մինչ պայթեցումը այլընտրանքային ճանապարհ է բացվել և այն կգործի մի քանի օր, մինչև Եղեգնաձորի ճանշինականները կմաքրեն ճանապարհը:
Տեղում օպերատիվորեն աշխատել են նաև էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են Խաչիկ գյուղն ու տեղի զորամասը, հեռացրել են էլեկտրասյուները՝ վերամբարձ կռունկի միջոցով և ճանապարհը մաքրելուց հետո գյուղը կունենա էլեկտրաէներգիա:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները ժամանակավորապես շրջանցեն ճանապարհը և երթևեկեն նոր, այլընտրանքային հատվածով:
Ի դեպ, այդ հատվածը վտանգ է ներկայացնում այն առումով, որ մեքենաները պետք է անցնեն մեկ-մեկ, հակառակ դեպքում խցանումն անխուսափելի է:
Պայթեցման աշխատանքներին կամավորական սկզբունքով աշխատում են նաև Խաչիկ գյուղի բնակիչները: Աշխատանքներին օնլայն եղանակով հետևում են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու Կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/23/38110/]հայտնել [/url]էր, որ տևական ժամանակ էր՝ Կապի և տրանսպորտի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների և Վայոց Ձորի մարզպետարանի պատասխանատուները չէին կարողանում լուծել մի խնդիր, ինչի պատճառով Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 10-րդ կմ-ի վրա գտնվող հատվածը ազգաբնակչության համար դառել էր պատուհաս:
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող միակ ճանապարհի 10-րդ կիլոմետրի վրա էր գտնվում այդ հատվածը։ Խաչիկը սահմանամերձ գյուղ է՝ Նախիջևանի կողմից։ Գյուղը չունի այլընտրանքային ճանապարհ, իսկ այնտեղ կա նաև զորամաս, և կա լուրջ վտանգ, որ հսկայական ժայռաբեկորների ընկնելու դեպքում կլինի նաև ճանապարհի փլուզում, իսկ եթե այդ պահին նշված հատվածով անցնեն տրանսպորտային միջոցներ կամ գյուղացիներ՝ ողբերգությունն ապահովված է ՝ պատկան մարմինների մեղքով: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 2012 թ.-ից Խաչիկ գյուղի գյուղապետը բազմաթիվ նամակ-խնդրանքներով դիմել էր և ԱԻ և Տրանսպորտի և կապի նախարարություններ, սակայն պատասխանները եկել էին, որ վտանգ կա և կա առաջնահերթության կարիք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48912 դիտում
15:13 25-05-2016
ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ լուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ