18893 դիտում
13:49 14-12-2018
ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը կապի նախարարի պաշտոնակատարի միջամտության արդյունքում, կարծես թե, լուծվում է. վտանգավոր ճանապարհը շինարարների շնորհիվ դառնալու է անվտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական շրջանում մեծ թափով սկսվել են փլուզված ճանապարհահատվածի հենապատերի կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքների իրականացման հսկողությունը կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հաձնարարականով դրվել է «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի վրա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքները սկսվում են առավոտյան ժամը 9-ից և ավարտվում մինչև մութն ընկնելը, քանի որ մրցույթով շահած ընկերությունը խոստացել է, որ կարճ ժամանակում որակյալ աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնելու նշված ճանապարհահատվածը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շինարարական աշխատանքներին օնլայն հետևում է նաև նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Գոհ ենք, մինչև Հ. Արշակյանը չխառնվեց ու «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրենին չգործուղեց այստեղ, սայլը տեղից չշարժվեց։ Իսկ մինչ այդ, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ միշտ ուժեղացված ծառայություն են կատարել նշված հատվածում, որպեսզի վթարներ տեղի չունենան։ Հուսով ենք, որ մրցույթով շահած ընկերությունը որակյալ աշխատանքներ է կատարում և կարճ ժամանակում նշված հատվածը վարորդներիս համար կլինի երթևեկելի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+