28808 դիտում
21:27 08-01-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը կարծես թե լուծվում է. վտանգավոր ժայռաբեկորները պայթեցվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 8-ին, Վայոց Ձորի մարզում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Վայոց Ձորի փրկարարական վարչության, Վայքի հրշեջ-փրկարարկան ջոկատի աշխատակիցները ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության, Եղեգնաձորի ճանշինի աշխատակիցներով Արենի գյուղից դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհահատվածը ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ կրկին ժամանակավորապես փակել են:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խաչիկ գյուղ տանող ճանապարհին հսկա ժայռաբեկորները, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում մարդկանց համար դեռ ԽՍՀՄ տարիներից` 2-րդ փուլի արդյունքում այսօր պետք է պայթեցվեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում օպերատիվ աշխատել են էլեկտրացանցի աշխատակիցները: Տեղում է նաև Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը:
Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների և զինվորների համար ստեղծվել է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/12/25/73702/] Առաջին պայթյունը[/url] տեղի էր ունեցել դեկտեմբերի 25-ին, որտեղից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ վաղ առավոտվանից ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի փրկարարական վարչության, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները ՀՀ Կապի և Տրանսպորտի նախարարության, Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցներով Արենի գյուղից դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհահատվածը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ ժամանակավորապես փակել էին:
Խաչիկ գյուղ տանող ճանապարհին հսկա ժայռաբեկորները դեռ ԽՍՀՄ տարիներից լուրջ վտանգ էին ներկայացնում իրենցից, քանի որ ամեն վայրկյան հնարավոր էր՝ նշված հատվածում խոշոր փլուզում տեղի ունենար: Երկար տարիներ պատկան մարմիննեևրը «էսօր-էգուց» էին գցում խնդիրը լուծելու աշխատանքները, իսկ երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Վայոց Ձորի մարզ, խնդիրը լուծելու համար Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը դիմել էր վարչապետին և կարճ ժամանակում հարցը լուծվեց:
Կառավարությունը հատկացրել է գումար և մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները կատարել էին պայթեցման աշխատանքներ: Մինչ պայթեցումը այլընտրանքային ճանապարհ էր բացվել և այն գործելու էր մի քանի օր, մինչև Եղեգնաձորի ճանշինականները կմաքրեին ճանապարհը: Տեղում օպերատիվորեն աշխատել էին նաև էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել էին Խաչիկ գյուղն ու տեղի զորամասը, հեռացրել էին էլեկտրասյուները՝ վերամբարձ կռունկի միջոցով և ճանապարհը մաքրելուց հետո գյուղը կունենար էլեկտրաէներգիա:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի վարորդները ժամանակավորապես շրջանցեին ճանապարհը և երթևեկեին նոր, այլընտրանքային հատվածով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48912 դիտում
15:13 25-05-2016
ԽՍՀՄ տարիներից չլուծվող խնդիրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ լուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ