211652_close_icon
views-count1568 դիտում article-date 19:24 25-12-2015

Ուշադրություն. դեկտեմբերի 25-28-ը Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/25/73702/]ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված [/url]ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր