19142 դիտում
15:38 16-09-2023
Արտակարգ իրավիճակ Վայոց ձորի մարզում. Արենի-Խաչիկ ավտոճանապարհի ջրախողովակի վնասման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արենի համայնքի ղեկավարի օգնականից, ով հայտնել է, որ Արենի բնակավայրից դեպի Խաչիկ բնակավայր տանող ավտոճանապարհին ոռոգման ջրի խողովակը վնասվել է՝ իր հետ բերելով հողաքարային զանգված, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Եղեգնաձորի ճանշինը՝ «Ռաֆ էլ․Գրիգ» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Ճանշինականները տրակտորով մի քանի ժամ շարունակ մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհահատվածը մաքրել են և այս պահին ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի ու աշխատանքները շարունակվում են։
Ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։