211652_close_icon
views-count2838 դիտում article-date 20:42 25-12-2015

Օլեգ Մկրտչանը դարձավ «Կուբանի» միանձնյա սեփականատերը

Կրասնոդարի «Կուբան» ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը դարձավ Օլեգ Մկրտչանը: Նշենք, որ նախկինում «Կուբանի» համասեփականատերերն էին Կրասնոդարի երկրամասի վարչակազմն ու Մկրտչանը: OneDivision-ը հայտնում է, որ բաժնետերերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բոլոր բաժնետոմսերը պետք է կենտրոնացվեն մեկ ձեռքում և արդյունքում «Կուբանը» դառնում է մասնավոր ակումբ: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայազգի գործարարը կշարունակի մնալ «Կուբանի» գլխավոր հովանավորը:

Նմանատիպ նյութեր