46078 դիտում
13:22 26-12-2015
Ինչ ավտոմեքենաներ է ունեցել եւ ունի ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ինչու է ամենաշատը սիրում УАЗ 469-ը և դրանով ու Нива-ով շրջում եւ ավելին
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը Toyota մակնիշի ավտոմեքենա է վարում, որը 5 տարի առաջ ձեռք է բերել մոտ 50 հազար դոլարի սահմաններում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը:
Առաջին մեքենան եղել է «Ջորի», հետո ՌԴ-ում աշխատելու տարիներին՝ 1994 թվականին, իր եւ եղբոր համար խանութից 2 նոր մեքենաներ է գնել: «Մեկը Toyota Prado էր, մյուսը` Mitsubishi Pajero: Դրանից հետո շատ մեքենաներ փոխեցի, բայց այս պահի դրությամբ վերջին գնածս մեքենան Toyota-ն է: Երբ ՌԴ-ում էի աշխատում, հնարավորություններս մեծ էին, շուտ-շուտ էի մեքենա փոխում, բայց ԱԺ պատգամավոր դառնալուց հետո միջոցներս նվազեցին»,- ավելացրեց նա:
Նաեւ անկեղծացավ, որ ամենասիրած ավտոմեքենան УАЗ 469-ն է եւ տարածքում հիմնականում դրանով եւ Нива-ով է շրջում: Իսկ սկզբում կեսկատակ եւ կեսլուրջ նշեց, որ տրակտոր է վարում: Քաղաքում էլ մեքենան հիմնականում վարորդն է վարում: Ավտոտեսուչները չեն կանգնեցնում, քանի որ օրինապահ վարորդ է: Իսկ, երբ Լյովա Խաչատրյանին էլ ավելի լավ մեքենաներ ցանկացանք, առաջարկեց առողջություն ցանկանալ: «Ինձ համար ամենակարեւորը դա է: Մեքենաները ինձ համար նպատակ չեն»,- ասվելացրեց պատգամավորը, ինչն էլ սիրով ցանկացանք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»