211652_close_icon
views-count1373 դիտում article-date 13:37 26-12-2015

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անհայտ անձը կինոթատրոնում հրազենից կրակոցներ է արձակել

Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անհայտ անձը սկսել է հրազենից կրակոցներ արձակել: Վիրավորվել է 4 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Fox հեռուստաալիքին: Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի կինոթատրոնում: Հրազենային վնասվածքներ են ստացել 14-ամյա և 18-ամյա տղաներ, ինչպես նաև մի կին ու տղամարդ: Վերջիններիս հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակն է գնահատվում ծանր: Նա ստացել է որովայնային վնասվածք: Ոստիկանությունը որոնում է հանցագործին:

Նմանատիպ նյութեր