211652_close_icon

ԱՄՆ Ալաբամա նահանգում պտտահողմի հետևանքով կա 4 զոհ

views-count12250 դիտում article-date 14:11 03-01-2017
ԱՄՆ Ալաբամա նահանգում պտտահողմի հետևանքով կա առնվազն 4 զոհ: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Բոլոր զոհվածների մարմինները հայտնաբերվել են Րեխոբետ քաղաքի շինություններից մեկում՝ Ֆլորիդայի հետ սահմաննին: Այս մասին տեղեկացրել է նահանգապետ Ռոբերտ Բենթլին: Ըստ նախնական տեղեկությունների՝ շինության վրա հաստաբուն ծառ է տապալվել, ինչպես նաև էլեկտրասյուներ: Իշխանությունների տեղեկություններով՝ կան բազմաթիվ վնասված այլ շինություններ: Որոշ շրջաններում գրանցվել են ջրհեղեղներ:

Նմանատիպ նյութեր