211652_close_icon
views-count7432 դիտում article-date 12:54 27-12-2017

Մոսկովյան գործարաններից մեկում անհայտ անձը հրազենից կրակ է բացել մարդկանց վրա և պատանդներ վերցրել. կա զոհ

Մոսկվայի Իլոնովի անվան փողոցում գործող «Մենշևիկ» ֆաբրիկայում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակել է գործարանի նախկին աշխատակիցներից մեկը։ Իրավապահ մարմինները նաև հայտնել են, որ գործարանը այս պահին շրջափակված է իրենց կողմից և ամենայն հավանականությամբ այնտեղ պատանդներ կան։ Դեպքի վայր են ուղարկվել հատուկ ստորաբաժանումներ, ժամանել է նաև Մոսկվայի ոստիկանապետ Օլեգ Բարանովը։ Այս պահին ոստիկանները չեն կարողանում մուտք գործել գործարանի տարածք, ինչպես նաև չեն կարողանում կապ հաստատել հանցագործի հետ։

Նմանատիպ նյութեր