82309 դիտում
23:09 25-03-2016
Լավագույն ավանդույթները շարունակվում են. ՈԶ 1033 զորամասի անձնակազմը Զատկի տոնին ընդառաջ այցելեց Գավառի մանկատուն. հրամանատարը ընթերցեց Վլադիմիր Գասպարյանի խոսքը` ուղղված սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավանդույթի համաձայն` այսօր` մարտի 25-ին, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի սպայական կազմն ու զինվորները զորամասի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ հերթական անգամ այցելեցին Գավառի մանկատուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատան սաներն ու տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը դեռ օրեր առաջ էին սպասում հյուրերին, քանի որ զորամասի հրամանատարն ու ծառայողները ամեն նման միջոցառումների ժամանակ մանկատուն են այցելում` իրենց հետ տանելով սնունդ, քաղցրավենիք, հագուստ, գրենական պիտույքներ, խաղալիքներ և առաջին անհրաժեշտ պարագաներ:
Այսօր նվերների մեջ մեծ թիվ էր կազմում Զատկի տոնին վերաբերող խորհրդանշական պարագաներ:
Զորամասի հրամանատարը իր խոսքում հայտնեց, որ այդ ամենը կազմակերպվել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո, ով Զատկի տոնին ընդառաջ իր շնորհավորանքներն է փոխանցում մանկատան սաներին:
Երեխաները երկար ժամանակ չէին ուզում հրաժեշտ տալ հրամանատարին: Մանկատնից Երևան ուղևորվելիս, նորից ավանդույթի համաձայն, հրամանատարն ու զինվորները այցելեցին Հայրավանք և կատարեցին մոմավառություն:
Լուսանկարները և տեսանյութը` Արման Հարոյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+