211652_close_icon
views-count26820 դիտում article-date 10:09 28-12-2015

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը դիմել էր փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Նուբարաշեն վարչական շրջանի 13 փողոցի բնակիչ, 40-ամյա Սամվել Եկմալյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կետնրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու քննիչ Գեղամ Գալստյանը: Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Որոշ ժամանակ անց ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել Նոր Արեշ 7-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Հարություն Կարապետյանը, ով խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Nissan Tiida մակնիշի 34 PF 449 համարանիշի ավտոմեքենայով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքնան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահխանվող հատուկ տարաշծք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր