876 դիտում
15:25 28-12-2015
Հանրապետության մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը
Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել են 18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։
Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ, և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։
Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին:
Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
11:24 12-11-2015
Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը
4528 դիտում
12:43 21-01-2017
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել
13017 դիտում
15:05 21-07-2017
Մայրաքաղաքի վարչական շրջանների և Արցախի շրջանների համագործակցությունը կշարունակի ընդլայնվել