930 դիտում
16:18 28-12-2015
Թիվ 10/14 ընտրատեղամասում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումների փաստով հարուցվել է քրգործ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամը կեղծ ստորագրություններ է դրել և կնքել գրանցամատյաններում, որից հետո տարբեր քաղաքացիներ ստացել են ծրարներ և քվեաթերթիկներ, ապա քվեարկել և հեռացել են, նույնիսկ առանձին քաղաքացիներ ներկայացել են ընտրության արդեն իսկ իրենց մոտ եղած ծրարներով և դրանք գցել քվեատուփի մեջ:
Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը բռնություն գործադրելով զուգորդված խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 150-րդ հոդվածով և 154.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ քննվում են 24 քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝ մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
14:19 06-10-2016
Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում լրագրողի աշխատանքին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
1660 դիտում
14:39 08-04-2017
Թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
1229 դիտում
18:50 24-12-2015
Թիվ 4/26 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին