211652_close_icon
views-count2876 դիտում article-date 13:00 29-12-2015

33-ամյա Լյուդմիլան Հյուսիսային պողոտայի «Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում հարբած վիճակում իրարանցում է ստեղծել

33-ամյա Լյուդմիլա Զակռասնենայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 1 թիվ 4 տարածքում գործող «Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում կատարել է խուլիգանություն` իր գործողությունները զուգորդելով բռնության գործադրմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր