211652_close_icon
views-count3099 դիտում article-date 16:54 29-12-2015

36-ամյա Պետրոսը կնոջ հետ ծեծել է հարազատ մորը եւ փորձել դուրս հանել նրան տնից

36-ամյա Պետրոս Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակում բնակարանից դուրս գալու և այդ բնակարանում չբնակվելու հարցի շուրջ վիճաբանել է մոր՝ Թ. Սարդարյանի հետ, որի ընթացքում երեք անգամ բռունցքով հարվածել է վերջինիս ձախ ուսագոտու հետևի մասին, ինչի արդյունքում Թ. Սարդարյանի առողջությանը պատճառվել է ֆիզիկական ցավ։ 30-ամյա Արմինե Բադոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ բնակարանից դուրս գալու և այդ բնակարանում չբնակվելու հարցի շուրջ վիճաբանել է սկեսուրի՝ Թ. Սարդարյանի հետ, որի ընթացքում բռնի գործողություններ կատարելով վերջինիս նկատմամբ՝ երկու ձեռքերով բռնելով Թ. Սարդարյանի բազուկներից՝ ամուր սեղմելով քաշել է նրան դեպի իրեն և ասել, որ դուրս գա տանից, ապա բռնել է մազերից և ուժեղ քաշել, ինչի արդյունքում Թ. Սարդարյանի առողջությանը պատճառվել է թեթև մարմնական վնասվածք։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի առաջին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր