Ռուսաստանի փոխվարչապետը կրակել է իր ոտքին. Interfax
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի օգնական Նիկիտա Անիսիմովը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե Դ. Ռոգոզինը հրազենից կրակել է սեփական ոտքին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը, այն իրականությանը չի համապատասխանում: Դմիտրի Օլեգովիչը գտնվում է աշխատանքի վայրում, այսօր էլ նիստ է անցկացրել «Վոստոչնի» տիեզերակայանի հարցով: Նա օրեր առաջ իսկապես թեթե մարզական վնասվածք է ստացել հանդբոլ խաղալիս և մի քանի օր անցկացրել հիվանդանոցում, սակայն հրապարակված տեղեկությանը ոչ մի կերպ չի դրան վերաբերում»,-ասել է Անիսիմովը:
Ավելի վաղ Interfax գործակալությանը մոտ աղբյուրը հայտնել էր, որ հրազենային վնասվածքը Ռոգոզինը պատահաբար ստացել է հրաձգարանում: