211652_close_icon
views-count4282 դիտում article-date 15:10 20-02-2025

Թրամփը նվաստացնում է Զելենսկուն. Փաշինյանի գաղափարական ուղերձը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է. 

Թրամփը կոչ է արել Ուկրաինային ընտրություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին՝ նախագահական ընտրություններ անցկացնել՝ նշելով, թե գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի։ Թրամփն ընդգծել է, որ ընտրությունների անցկացման գաղափարը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ անձամբ իրենն է և «այլ երկրներինը»՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսին։ Ընտրությունները պետք է անցկացվեին 2024-ին, սակայն ռազմական դրության պայմաններում օրենքն արգելում է ընտրություններ անցկացնել։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը կողմ է հետևյալ ծրագրին՝ զինադադար, ընտրություններ և վերջնական խաղաղության համաձայնագիր։ Նման ծրագրի գոյությունը պաշտոնապես չի հաստատվել, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այն կեղծիք է անվանել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չգիտի Վաշինգտոնի կողմից որպես ֆինանսականօգնություն հատկացված գումարի առնվազն կեսի «ճակատագիրը», կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Կիևը երբեքհաշվետվություն չի ներկայացրել միջոցներիօգտագործման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ եվրոպական երկրները Կիեւին ուղարկել են մոտ 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300 մլրդ:

«Բայց ո՞ւր են այդ բոլոր փողերը, որոնք տրվել են։ Ո՞ւր են գնացել դրանք։ Ես որեւէ հաշվառում չեմ տեսել»,- ասել է Թրամփը Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է պարզի, թե ինչ կարիքների համար են բաշխվում տրամադրված բոլոր միջոցները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր