211652_close_icon
views-count5086 դիտում article-date 15:03 30-12-2015

Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դադարեցրել է կուսակցական գործունեությունը

Օրեր առաջ Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռացած Իրակլի Ղարիբաշվիլին դադարեցրել է իր կուսակցական գործունեությունը, հաղորդում է News Geօrgia-ն: «Մենք ցանկանում էինք, որպեսզի նա մնա կուսակցությունում, սակայն, որքան ինձ հայտնի է, հեռանում է»,-ասել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն: Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել այն մասին, որ Ղարիբաշվիլին կարող է նշանակվել Վրաստանի ազգային բանկի նախագահի պաշտոնում: Վարչապետի պաշտոնն այժմ զբաղեցնում է նախկին արտգործնախարար գեորգի Կվիրիկաշվիլին:

Նմանատիպ նյութեր