2375 դիտում
21:01 30-12-2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկը և շնորհավորել զինվորներին Ամանորի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:
Նախարարը հետաքրքվել է զինվորների առօրյայով, զրուցել նրանց հետ, շրջել զորամասով, ծանոթացել ծառայության պայմաններին: Գ. Ղազարյանը հետաքրքրվել է հատկապես զինվորների մարզական պատրաստվածության մակարդակով, նրանց մարզումների ընթացքով և զինծառայության ժամանակ մարզումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար զորամասին է հանձնել մարզագույք:
Այցի ավարտին նախարար Ղազարյանը շնորհավորել է զինվորներին, հրամանատարներին, սպայական կազմին՝ նրանց մաղթելով ուժ և կորով, անկոտրուն կամք, հաստատակամություն, ինչպես նաև խաղաղ ու անփորձանք ծառայություն: «Հայաստանի Հանրապետությունը սկսվում է հայ զինվորից, այսինքն՝ ձեզանից:
Այդ դուք եք, որ անառիկ եք պահում մեր երկրի սահմանները և մեզ բոլորիս հնարավորություն եք տալիս ապրել, աշխատել և ստեղծագործել խաղաղ երկնքի տակ: Նաև դրա՛ համար եմ ցանկանում իմ երախտագիտությունը հայտնել ձեզ և ձեր հրամանատարներին»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4198 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1033 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1318 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան