211652_close_icon
views-count4113 դիտում article-date 12:28 02-07-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ

[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ[/b] Հարգելի՛ գործընկերներ, մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ: Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցչի պես դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստում եք սպորտի զարգացմանը, մարզաձևերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և քարոզչությանը: Հարգելի՛ բարեկամներ, կրկին ի սրտե շնորհավորում եմ՝ ակնկալելով բոլորիդ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը՝ մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ:

Նմանատիպ նյութեր