211652_close_icon

Սիրիայի Քամիշլի քաղաքում պայթյուններ են որոտացել. կան տասնյակ զոհեր

views-count4172 դիտում article-date 10:31 31-12-2015
Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ Քամիշլի քաղաքի ռեստորաններից մեկում 2 պայթյուն է որոտացել, հաղորդում է BBC-ն: Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնել է, որ պայթյունների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել, կան նաև բազմաթիվ տուժածներ: Քրդական ապստամբների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ պայթյունները իրականացրել են մահապարտ-ահաբեկիչները և ամենայն հավանականությամբ դրանց հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նմանատիպ նյութեր