211652_close_icon
views-count8826 դիտում article-date 14:37 31-12-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանն իր ձեւավորած լավագույն ավանդույթները շարունակում է

Ավանդույթի համաձայն՝ եռասերունդ երկրապահական ընտանիքը դեկտեմբերի 31-ին այցելում է Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի սուրբ նահատակների Ամանորը: Բացառություն չէր եւ այս տարին: ԵԿՄ-ից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցում են, որ վարչության շենքում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ, որի ընթացքում նախնական գնահատականներ հնչեցին 2015-ին կատարված աշխատանքների վերաբերյալ եւ նախանշվեցին 2016-ի ծրագրերը: Շնորհավորանքի խոսքով եւ ծրագրային ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը: Այնուհետեւ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված՝ Վազգեն Սպարապետի կիսանդրիին եւ ուղեւորվեցին Եռաբլուր: Երկրապահական պատվիրակություններն այսօր այցելում են նաեւ Հայաստանի, Արցախի բոլոր եղբայրական գերեզմաններ: ՀՀ, Արցախի եւ արտերկրի բաժանմունքների եռասերունդ երկրապահները նաեւ այցելում են Արցախյան հերոսամարտի պատվին, Արցախյան պատերազմի հերոսների պատվին կանգնեցված բոլոր հուշարձաններին:

Նմանատիպ նյութեր