4977 դիտում
11:31 12-01-2016
Գեներալ Մանվել Գրիգորյանի ձեւավորած պատվիրակությունը եւ Ձմեռ պապիկներն անխտիր այցելել են Արցախի բոլոր զորամասեր, հենակետեր, բնակավայրեր, ծերանոցներ. մանրամասներ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հունվարի 9-ին մեկնարկած եռասերունդ երկրապահական ընտանիքի աննախադեպ ակցիան հաջողությամբ իրականացվեց:
Ինչպես փոանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նվերներով եւ բարեմաղթանքներով երկրապահները եղել են Արցախի տարածքի բոլոր բնակավայրերում, զորամասերում, հենակետերում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում։
Մոտ 700 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվել է աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի 3 օրում լինել Արցախի՝ անխտիր բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք:
Այցը ոգեւորություն էր առաջացրել զորամասերում, բնակչության շրջանում: Նույնիսկ ծերանոցի բնակիչները խոստովանում էին, որ վերջապես իրենք համոզվեցին, որ Ձմեռ պապ գոյություն ունի, քանի որ անձամբ հանդիպեցին Ձմեռ պապին: ԵԿՄ-ի հասցեին շնորհակալանքի խոսքեր են ասել բոլոր զորամասերի հրամանատարներն ու զինվորները: Ակցիայի կարեւորությունը գնահատել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8823 դիտում
14:37 31-12-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանն իր ձեւավորած լավագույն ավանդույթները շարունակում է
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից