211652_close_icon
views-count6132 դիտում article-date 09:54 05-01-2016

Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նախապայման է առաջ քաշել

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլահ Ալ-Մուալլիմին հայտարարել է որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, երբ Թեհրանը «դադարեցնի միջամտել այլ երկրների ներքին գործերին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի», հայտնել է Reuters գործակալությունը: Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց 47 մարդու, այդ թվում՝ հայտնի շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրային մահապատժի ենթարկելու մասին, ինչը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց ինչպես Իրանում, այնպես էլ այլ երկրների շիաների շրջանում: Սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաները, իսկ ցուցարարների մի խումբ Թեհրանում հարձակվեց Սաուդյան Արաբիայի դեսպանատան և Մեշհադ քաղաքում՝ այդ երկրի հյուպատոսության վրա: Միջադեպից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

Նմանատիպ նյութեր