211652_close_icon
views-count1483 դիտում article-date 13:46 20-06-2014

Թբիլիսին 3 նախապայման է ներկայացրել Մոսկվային նրա հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն 3 նախապայման է հայտնել, որոնք Ռուսաստանի կողմից ընդունվելու դեպքում Վրաստանի կվերականգնի նրա հետ խզված դիվանագիտական հարաբերությունները: Վրացական NewsGeorgia գործակալության փոխանցմամբ՝ այդ նախապայմաններն են՝ Վրաստանի գրավյալ տարածքների ազատագրումը, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը հետ վերցնելը, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսի 12-ին հրադադարի մասին համաձայնագրին հետևելը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ ոչ թե Ռուսաստանն է որոշում կայացրել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել, այլ հհենց ինքը՝ Վրաստանը և Վրաստանը պետք է մտածի հարաբերությունները պաշտոնապես վերականգնելու մասին, մինևնույն ժամանակ նա նշել է, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի երկու ժողովուրդների միջև դարավոր բարի ավանդույթները վերականգնվեն:

Նմանատիպ նյութեր