5437 դիտում
19:21 05-01-2016
Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքում և Վայոց Ձորի մարզում ձյուն է տեղում, Գեղարքունիքի մարզում բուք է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: [/color]
Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ապարան-Քուչակ ավտոճանապարհին առկա է բուք:
[color=#CC0000]Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում և Վայոց Ձորի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color]
Գեղարքունիքի մարզում առկա է բուք:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1072 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1018 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան