211652_close_icon
views-count19699 դիտում article-date 20:48 05-01-2016

Վրաերթ Երևանում. վարորդի և Միքայելյանի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ վրաերթի ենթարկվածի կյանքը փրկվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սարկավագի փողոցում` թիվ 95 հասցեի դիմաց, Քանաքեռ 14 փողոցի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ZN 525 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 83-ամյա Պարզիկ Դավթյանին: Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն, որտեղից բժիշկները տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր