211652_close_icon
views-count6119 դիտում article-date 14:39 06-01-2016

Ռուսաստանն արձագանքել է Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկմանը

Մոսկվան պաշտոնական արձագանք է տվել Փհենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկմանը, հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Վիեննայում միջազգային կառույցներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովին: «Ռուսաստանը դատապարտում է այդ փորձարկումները, որոնք միջազգային իրավունքի բացահայտ խախտում են»,-ասել է Վորոնկովը՝ հավելելով, որ դա անպատասխանատու քայլ է և մի շարք պայմանագրեր է խախտում: Նրա խոսքով՝ առայժմ հնարավոր չէ որոշել, թե կոնկրետ ինչ տեսակի ռումբ են պայթեցրել հյուսիսկորեացիները:

Նմանատիպ նյութեր