ՄԱԿ ԱԽ-ն արտակարգ նիստ է գումարում՝ Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ է անցկացնելու՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման հետ: Այդ մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր շտաբի իրազեկ աղբյուրը:
Վերջինիսի խոսքով՝ դռնփակ հանդիպումը կսկսվի Նյու Յորքի ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00-ին): Տեղեկությունը Reuters գործակալությանը հաստատել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Հանդիպումը նախաձեռնել են Ճապոնիան և ԱՄՆ-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հս. Կորեան հայտնել է պոլիգոններից մեկում անցկացրած ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Այդ մասին հայտնել են երկրի բոլոր հեռուստաալիքները: Իսկ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր միջոցառումները կձեռնարկեն՝ պատժելու համար Հարավային Կորեային նման փորձարկում անցկացնելու համար: