211652_close_icon
views-count22061 դիտում article-date 21:36 06-01-2016

Հերթական ինքնասպանությունը Արմավիր քրեակատարողական հիմնարկում. ինքնասպանը սպանության մեղադրանքով կալանավորված էր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` հունվարի 4-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:10-ի սահմաններում 21-ամյա Անզոր Կարապետյանը կարանտինային 6-րդ խցում զուգարանի դռան ռետինե պարանով ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/06/74250/]Հիշեցնենք[/url], որ այսօր նույն Արմավիր քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, նախկինում 5 անգամ դատված 36-ամյա Արմեն Փարսադանյանը:

Նմանատիպ նյութեր