Հրվ.Կորեան կրկին բարձրախոսներ է տեղադրելու Հս.Կորեայի հետ սահմանին
Հարավային Կորեայի իշխանությունները ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից նախօրեին ջրածնային ռումբ փորձարկելուն, պատրաստվում են վերականգնել սահմանին բարձրախոսներով հյուսիսկորեացիների դեմ ուղղված քարոզչությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Բարձրախոսները կտեղադրվեն հարևան երկրի հետ սահմանային գոտիներում հունվարի 8-ից և կրկին քարոզչական ուղերձներ կհնչեցնեն:
Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ առաջին անգամ ջրածնային ռումբ է հաջողությամբ փորձարկել, ինչը բարձրացրել է Հարավային Կորեայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու մի շարք այլ պետությունների դժգոհությունը:
Փորձարկումն առաջացրել էր արհեստական երկրաշարժ՝ Ռիխտերի սանդղակով 5 մագնիտուդ ուժգնությամբ: