211652_close_icon
views-count26022 դիտում article-date 17:35 27-02-2025

Արագածոտնի մարզում «մահաբեր» անունը ստացած ճանապարհին, շնորհիվ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, հազարավոր բնակիչների խնդրանքը լուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, հայտնի դարձավ, որ մարտի 3-ից Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում՝ Աշտարակ-Աբովյան ավտոճանապարհին, տեղադրվելու է արագաչափ, ոտեղ երթևեկության թույլատրելի արագությունը լինելու է 60 կմ/ժամը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, ու բնակիչները բազմիցս խնդրանքով դիմել էին այն ժամանակվա ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և ներկայիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, որպեսզի այդ հատվածում տեղադրվի արագաչափ։

Այն ժամանակ Վ. Ղազարյանն ու Ա Հովհաննիսյանը հանձնարարականներ էին տվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանին, որպեսզի խնդիրն ուսումնասիրեն և այնպիսի որոշում կայացվի, որն ի շահ բնակչի կլինի։

Եվ այդպես էլ եղավ, շնորհիվ Վ. Ղազարյանի, Ա. Հովհաննիսյանի, Ն. Սարգսյանի՝ արդեն իրականություն է դարձել և մարտի 3-ից գործելու է արագաչափը, ինչը որոշ չափով որոշ «վայ» վարորդների համար կդառնա զսպաշապիկ։

Այսօր բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀՀ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, ՃՈ պետ Նորիկ Սարգսյանին, որ վերջապես իրենց ձայնը լսելի դարձավ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր