211652_close_icon
views-count4596 դիտում article-date 20:28 10-01-2016

Իտալիա. Խելահեղ դրամա Միլանում, «Նապոլին» դարձավ առաջատար. տեսանյութ

Իտալիայի առաջնության 19-րդ տուրից հետո տեղի ոււնեցավ առաջատարի փոփոխություն: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Միլանի «Ինտերը» դրամատիկ խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»: Հանդիպման հերոսը դարձավ «Սասուոլոյի» դարպասապահ Անդրեա Կոնսիլյին, որը բազմաթիվ ապշեցուցիչ սեյվեր կատարեց: Իսկ միակ գնդակը հյուրերը 11 մետրանոց հարվածից խփեցին հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին: «Ինտերի» սայթաքումից օգտվեց «Նապոլին», մրցակցի խաղադաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Ֆրոզինոնեին»: Այժմ «Նապոլին» ունի 41 միավոր, իսկ «Ինտերը»՝ 39: [b]Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր [/b]«Ինտեր» - «Սասուոլո»՝ 0:1 Դոմենիկո Բերարդի, 90+5 «Ֆրոզինոնե» - «Նապոլի»՝ 1:5 Պաոլո Սամարկո, 81 – Ռաուլ Ալբիոլ, 20, Գոնսալո Իգուաին, 30՝ 11մ, 60, Մարեկ Համշիկ, 59, Մանոլո Գաբյադինի, 71
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր