211652_close_icon
views-count2185 դիտում article-date 21:23 31-01-2016

Իտալիա. «Յուվենտուսն» ու «Նապոլին» ջախջախելով առաջ են շարժվում. տեսանյութ

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատարները` «Նապոլին» և Յուվենտուսը», համերաշխ կերպով հերթական հաղթանակները տարան առաջնությունում: Ընդ որում, երկուսն էլ հաղթեցին 4 գնդակի տարբերությամբ: «Յուվենտուսը» արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիևոյի» դարպասը: Սա տուրինցիների 11-րդ անընդմեջ հաղթանակն էր Իտալիայում: Իսկ առաջատարը` «Նապոլին», սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Էմպոլիին»: Արդեն պարզ է, որ Իտալիայի չեմպիոնի կոչում կվիճարկեն հենց այս երկու թիմերը` «Նապոլին» և Յուվենտուսը», որոնք իրենց խաղամակարդակով զգալիորեն գերազանցում են մնացած մրցակիցներին: Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր «Կիևո» - «Յուվենտուս»՝ 0:4 Գոլերը՝ Մորատա (6, 40), Ալեքս (61), Պոգբա (67) «Նապոլի» - «Էմպոլի»՝ 5:1 Գոլերը՝ Իգուաին 33, Ինսինյե 37, Կամպորեսե 51 (ինքագոլ), Կալյեխոն 83, 88 – Պարեդես 28
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր