211652_close_icon
views-count1687 դիտում article-date 11:28 11-01-2016

Վարույթ է ընդունվել ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով հարուցված քրգործը

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել: Նույն դեպքի վերաբերյալ հիշյալ ավտոմեքենայի վարորդ Մենտոր Ա.-ն հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ: Քաղաքացի Մենտոր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր