1492 դիտում
12:15 11-01-2016
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն ընդլայնում է գործունեության ոլորտները
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) 2015 թվականին ծրագրեր է իրականացրել մի շարք ուղղություններով։ Հիշեցնենք, որ ԵԳԱԾ-ն գործում է ՀՀ Նախագահի հովանու ներքո և իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։
ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, ամփոփելով անցած տարվա աշխատանքները, նշում է, որ ծրագրերն իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցություն, Հայաստանում գիտաժողովների, գիտական դպրոցների, գիտական այլ միջոցառումների կազմակերպման խթանում, գիտական սարքեր և նյութեր ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն և գրքերի տպագրություն։ Բացի այս, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցած 2015 թվականին զարգացրել է նաև այլ ուղղություն՝ միջազգային հեղինակավոր ամսագրերում գիտական հոդվածների տպագրման խրախուսում։ Կառլեն Խաչատրյանն ընդգծում է, որ դատելով արձագանքներից և խրախուսման ներկայացված հոդվածների քանակից ու դինամիկայից՝ բավականին պահանջված նախաձեռնություն է երիտասարդ գիտնականների կողմից։
Խոսելով թվերով՝ ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարը նշում է, որ արտասահմանյան գիտաժողովներին մասնակցելու համար 2015թ. ստացվել է 145 հայտ, որից 56-ը ֆինանսավորվել է։ Հայաստանում երիտասարդական գիտաժողովների, համաժողովների, գիտական միջոցառումների կազմակերպման համար 30 հայտ է ստացվել, որից 17-ը ֆինանսավորվել է, դրանց մեծ մասը եղել է միջազգային։ Այդ միջոցառումներից յուրաքանչյուրին նվազագույնը 55-60 երիտասարդ է մասնակցել։ Գիտական հետազոտությունների համար սարքեր և նյութեր ձեռք բերելու համար ներկայացվել է 64 հայտ, մրցույթի արդյունքում 25-ը ֆինանսավորվել է։ Գրքերի տպագրության համար ստացվել է 7 հայտ, գումար տրամադրվել է 5 գրքի տպագրության համար։ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ այստեղ կա մեկ կարևոր նախապայման. գիրքը պետք է լինի հետազոտական, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր չեն ֆինանսավորվում։
Ինչ վերաբերում է միջազգային հեղինակավոր ամսագրերում հոդվածների տպագրման աջակցությանը, ապա այս ծրագիրը ոչ թե մրցութային եղանակով է իրականացվում, այլ խրախուսվում են այն երիտասարդ գիտնականները, որոնք տպագրում են գիտական հոդվածներ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։ 2015-ի ընթացքում 149 շահառու ստացել է խրախուսում արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում հրապարակված հոդվածների համար։ Ընդ որում, շահառուների մեծ մասը 1-ից ավելի (միջինում՝ 2-3) հոդված է ներկայացրել խրախուսման։ Այնպես որ՝ հոդվածների թիվը շատ ավելին է։
2015-ին շարունակելով համագործակցությունը Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ՝ վերջիններիս իրականացրած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում 5 անվանակարգում՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, երկրի մասին գիտություններ և տեխնիկական գիտություններ, ԵԳԱԾ-ն տրամադրել է դրամաշնորհներ 5 հազարական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով՝ մեկ տարվա ընթացքում գիտական հետազոտություն իրականացնելու համար։
2015թ. ԵԳԱԾ շրջանակներում մեկնարկել է մի նոր նախաձեռնություն. Հայաստան են հրավիրվում արտերկրում բնակվող հայազգի անվանի գիտնականներ, որոնք հայաստանցի երիտասարդների համար դասախոսություններ, վարպետության դասեր են անցկացնում։ Մասնավորապես, անցած տարվա նոյեմբերին Երևան ժամանեց ռուսաստանաբնակ մեր հայրենակից Արտյոմ Օհանովը և նյութագետների՝ ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ, համար ներկայացրեց ոլորտի նորագույն ձեռքբերումները։ ԵԳԱԾ պատասխանատուները վստահեցնում են, որ 2016թ. այս ծրագիրը շարունակվելու է, քանի որ այն բավականին լայն արձագանք է գտնում երիտասարդների շրջանում։ Բացի այդ, այս ծրագրով խնդիր է դրվում արտասահմանում բնակվող անվանի գիտնականներին ինչ-որ կերպ կապել Հայաստանի, հայ գիտնականների հետ։ Օհանովի այցի արդյունքում հայաստանցի երիտասարդ գիտնականներից մեկը մոտ ժամանակներս կմեկնի ՌԴ՝ Օհանովի լաբորատորիայում 3 ամսով վերապատրաստման։
ԵԳԱԾ պատասխանատուները նշում են, որ 2016-ի համար ունեն հետաքրքիր գաղափարներ, որոնց մասին առաջիկայում կհայտարարվի։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
862 դիտում
19:06 11-03-2015
Նախագահը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուների հետ
4167 դիտում
15:51 30-03-2018
Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան