211652_close_icon
views-count1274 դիտում article-date 22:01 11-01-2016

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող 56 դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 11-ի դրությամբ ուսումնասիրվել է 514 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 56 դեպքով հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր