211652_close_icon
views-count6342 դիտում article-date 09:07 12-01-2016

Ադրբեջանում տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ

Հունվարի 12-ին, ժամը 06.39-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևելյան երկայնության 48.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում և Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր