211652_close_icon
views-count4472 դիտում article-date 19:00 12-01-2016

Բոնին և Քլայդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է վերջին 100 տարում ամենաաղմկահարույց հանցագործությունների, ամենաճարպիկ հանցագործների մասին իրական, ինչպես նաև հորինովի պատմություններ: Բոնի Եղիսաբեթ Փարքերը և Քլայդ Չեսնատ Բերոուն հայտնի ամերիկացի ավազակներ են: Գործել են Մեծ դեպրեսիայի տարիներին: Թալանել են 12 բանկ, բազմաթիվ խանութներ, լցակայաններ, սպանել են 20 ոստիկանի և մի քանի քաղաքացիական անձանց: [img]/ups/images/0371149001452590120547725.jpg[/img] Բոնի Փարքերը ծնվել է 01.10.1910, Տեխասի նահանգի Ռովենա քաղաքում: Հայրը որմնադիր էր, մայրը՝ դերձակ: Երբ Բոնին 4 տարեկան էր, մահանում է նրա հայրը: Ընտանիքն ընկնում է աղքատության մեջ: Բոնին լավ է սովորում դպրոցում, բանաստեղծություններ է գրում: Բոնին 15 տարեկանում թողնում է դպրոցը, 16-ում ամուսնանում է, 17-ում սկսում է մատուցողուհի աշխատել, 18 տարեկանում ամուսնալուծվում է (ոչ պաշտոնապես), 22 տարեկանում հանդիպում է Քլայդին: [img]/ups/images/0525609001452590165970918.jpg[/img] Քլայդ Բերոուն ծնվել է 24.09.1909, Տեխաս նահանգի Թելիկո քաղաքի արվարձանում, աղքատ ֆերմերի ընտանիքում: Քլայդը ուսմամբ չի փայլել: 17 տարեկանում ավտոմեքենա է վարձակալում և չի վերադարձնում, ինչի համար ձերբակալվում է: Ավելի ուշ հնդկահավ է գողանում և կրկին ձերբակալվում: 18-20 տարեկանում Քլայդը սկսում է կոտրել պահեստներ, թալանել խանութներ, առևանգել մեքենաներ և 21 տարեկանում բանտարկվում է: Բանտի կանոնակարգի դեմ բողոքելով, Քլայդը կտրում է ոտքի երկու մատները: Նրա քույրը՝ Մերին ասել է, որ հավանաբար բանտում նրա հետ մի սարսափելի բան է կատարվել, որից հետո նա այլևս նախկինի նման չի եղել: 23 տարեկանում Քլայդը ժամկետից շուտ ազատվում է հանդիպում է Բոնիին: [img]/ups/images/0848598001452590224372339.jpg[/img] Բոնին ու Քլայդը 2 տարի են միասին անցկացնում, և այդ ընթացքում փառաբանվում որպես սառնասիրտ մարդասպաններ և ավազակներ: Հանցագործ զույգը սկզբում թալանում է Տեխասի զինանոցը, և մինչև ատամները զինված սկսում է կողոպտել պանդոկներ, փոքր խանութներ, լցակայաններ: Մեծ դեպրեսիայի տարիներին բանկերում շատ փող չկար, և նրանց գողոնը մեծ չէր: Կողոպուտի սցենարը հիմնականում նույնն էր. Բոնին նստում էր ղեկին, Քլայդը ներխուժում էր խանութ և գողոնը ձեռքին՝ ետ կրակելով նստում մեքենան: Եթե որևէ մեկը փորձում էր խանգարել, տեղում գնդակահարում էին: Սպանում էին նաև ոստիկաններին: Առաջին ոստիկանին սպանել են, երբ նա խնդրել է զույգին ցույց տալ փաստաթղթերը: 1932 թ.-ի օգոստոսի 5-ին, գյուղական մի տոնակատարության ժամանակ 2 ոստիկան նկատում են Քլայդին և խնդրում մոտենալ: Քլայդը երկուսին էլ գնդակահարում է: Իսկ 1 ամիս անց, ճեղքելով ոստիկանության ավտոճանապարհային պատնեշը, զույգը սպանում է 12 ոստիկանի: Նրանք ռոմանտիկ սիրահարներ էին, սակայն նրանց աճող հեղինակությանը հարվածելու համար տարածվում են ասեկոսեներ, թե Քլայդը արվամոլ է: Շուտով ավազակախմբին միանում է Քլայդի մեծ եղբայրը՝ Բաքը, և նրա կինը՝ Բլանշը: Նրանց է միանում նաև Ռոյ Համիլթոնը, որը ավազակախմբի անդամ է դարձնում նաև իր ընկերուհուն: (Ռոյ Համիլթոնը և Ռոյի ընկերուհին) [img]/ups/images/0853529001452590266840573.jpg[/img] [img]/ups/images/0329890001452590296963146.jpg[/img] Բոնին և Քլայդը բազմիցս օգնել են միմյանց: Բոնին բանտից դուրս է բերել Քլայդին՝ տեսակցության ժամանակ նրան զենք փոխանցելով: Քլայդն էլ իր հերթին Բոնիին է ազատել կալանքից՝ հարձակվելով ոստիկանատան վրա: Բոնիի մայրը՝ Էմմա Փարքերն ասել է. «Միանգամից հասկացա, որ նրանց միջև ինչ-որ բան կա: Ես դա տեսա Բոնիի աչքերում, երբ նա բռնել էր Քլայդի պիջակի թևքերից»: [img]/ups/images/0329890001452590296963146.jpg[/img] Ավազակախմբի ուղեղը Բոնին էր: Նա գեղեցիկ բանաստեղծություններ էր գրում իրենց անցկացրած կյանքի և գործած հանցանքների, սառնասիրտ սպանությունների և կողոպուտների մասին: Բոնին գրում էր, որ իրենք այնքան էլ դաժան չեն, ուղղակի ատում են ստախոսներին և մատնիչներին: Մի անգամ հանցագործները առևանգում են Շերիֆին, մերկացնում նրան և գցում ճանապարհի եզրին, ասելով. «Ասա քո մարդկանց, որ մենք մարդասպաններ չենք: Մտիր այն մարդկանց դրության մեջ, որոնք փորձում են դիմակայել այս անիծյալ դեպրեսիան»: [img]/ups/images/0418453001452590332234667.jpg[/img] Բոնին և Քլայդը սիրում էին զենքը ձեռքին լուսանկարվել թանկարժեք մեքենաների մոտ: Իրենց կացարաններում թողնում էին լուսանկարներ և Բոնիի բանաստեղծությունները: Երբ տպագրվում են նրա բանաստեղծությունները, Բոնին և Քլայդը հայտնվում են փառքի գագաթնակետին և դառնում են ժամանակի ամենահայտնի մարդիկ: Երբ Կանզասում Բոնին նկատում է «Հետապնվում են» պաստառով իրենց նկարները, այնքան է հրճվում իրենց հայտնի լինելու մտքից, որ բոլոր թերթերին ուղարկում է իր և Քլայդի տասնյակ լուսանկարներ: [img]/ups/images/0037971001452590779565540.jpg[/img] 1934 թ.-ին հաջողվում է վնասազերծել ավազակախմբին: ՀԴԲ-ի աշխատակիցներն ու ոստիկանները շրջափակում են այն տունը, որտեղ Բոնին ու Քլայդն են բնակվում: Մայիսի 23-ի առավոտյան տանը մոտենում են Բոնին և Քլայդը «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով: ՀԴԲ-ն կրակում է «Ֆորդի» ուղղությամբ: Բոնին և Քլայդը սպանվում են, չհասցնելով կրակոց արձակել: Նրանց մարմիններից հանվում է ավելի քան 500 գնդակ: Թերթերը գրում են, որ նրանց մարմինները կտոր-կտոր էին եղել: Բոնին 24 տարեկան էր, իսկ Քլայդը՝ 25: [img]/ups/images/0214958001452590827498543.jpg[/img] Բոնիի գերեզմանին գրված է. «Աշխարհն է պայծառանում քեզ նման մարդկանցով»: [img]/ups/images/0506654001452590804297698.jpg[/img] 1934 թ. փետրվարին, Բոնիի և Քլայդի ընտանիքների 20 անդամներ ձերբակալվում են և դատապարտվում հանցագործություններ պարտակելու մեղադրանքով: Բլանշ Բերոուն վիրավորվելու հետևանքով կորցնում է ձախ աչքը: Նա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվում 1939-ին: Ռոյ Համիլթոնը և Ջո Փալմերը մեղադրվում են սպանությունների մեջ և դատապարտվում մահապատժի, որն ի կատար է ածվում 1935-ի մայիսի 10-ին: Հենրի Մետվինուն դատապարտվում է ցմահ ազատազրկման, վաղաժամկետ ազատ է արձակվում 1942-ին, սակայն 1948թ.-ին զոհվում՝ ընկնելով գնացքի տակ: [img]/ups/images/0529768001452590848366131.jpg[/img] Բոնիի և Քլայդի մասին նկարահանվել են ֆիլմեր: Առաջին ֆիլմը նկարահանվել է 1967թ.-ին, ԱՄՆ-ում (այդ տարիներին ԱՄՆ-ում ուսանողական խաղաղասիրական ցույցեր էին կազմակերպվում, որոնք դաժանորեն ճնշվում էին): Ռեժիսորն է Արթուր Պենը: Այս թեմայով նկարահանվել են նաև.

Նմանատիպ նյութեր