211652_close_icon
views-count3104 դիտում article-date 11:09 13-01-2016

ԱՄՆ-ն աշխարհի ամենակայուն տնտեսությունը ունի. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված նախագահական իր վերջին ավանդական ուղերձով է հանդես եկել, հայտնում է CNN-ը: Նա ընդգծել է, որ երկիրն ունի աշխարհում ամենահզոր ու կայուն էկոնոմիկան՝ հավելելով, որ 1990-ականներից մինչև այսօր երկրում ստեղծվել է 14 մլն նոր աշխատատեղ, իսկ գործազրկությունը 2 անգամ կրճատվել է: Բացի այդ, ավտոմոբիլային արդյունաբերությունը ռեկորդ է սահմանել՝ ստեղծելով վերջին 6 տարիներին 900 հազար աշխատատեղ, իսկ դեֆիցիտը կրճատվել է ¾-ով: Օբամայի խոսքով՝ միևնույն ժամանակ մարդիկ անվստահ են զգում ապագայի հարցում ներկայիս ժամանակակից կենսապայմանների պատճառով, երբ նոր տեխնոլոգիաները փոխարինում են մարդկային աշխատուժին, իսկ ընկերությունները գործում են ամենադաժան մրցակցային պայմաններով:

Նմանատիպ նյութեր