2359 դիտում
15:57 13-01-2016
Սերգեյը, Մանուշակը, Սամվելը եւ Էդվարդը վիճաբանություն են սկսել կարաոկե ակումբում, իսկ հետո Մանուշակին չեն կարողացել դուրս հրավիրել ոստիկանությունից
Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել կարաոկե ակումբի աշխատակիցների հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարելով ակումբի և ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Մանուշակ Սունգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի վարչական շենքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` հնչեցրել է ոստիկանների հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ` չենթարկելով ոստիկանության ծառայողների` շենքից դուրս գալու պահանջին, ապա ձեռքով հարվածել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով եւ 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել կարաոկե ակումբի աշխատակիցների հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարելով ակումբի և ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքը:
Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իսկ Էդվարդ Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանության մեջ է մտել կարաոկե ակումբի աշխատակիցների հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք` իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ մեկ ժամ տևողությամբ խաթարելով ակումբի և ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքը:
Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
81311 դիտում
11:01 17-10-2017
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Վոյս» կարաոկե ակումբում, բերման են ենթարկվել 4 աղջիկ, 1 տղա
12232 դիտում
12:49 20-02-2014
Կանանց ծեծկռտուք՝ Չարենց փողոցի վրա գտնվող «Ակապելլա» կարաոկե ակումբում
Այս բաժնից
646 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
688 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
679 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են