211652_close_icon
views-count11813 դիտում article-date 08:40 14-01-2016

Սեւ ամպեր «Ջունգլի» գլխին. նոր եզրակացությունն ամբողջովին կփոխի գործը ընթացքը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի, ծեծի հետեւանքով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով պատրաստ է տուժող կողմի արտասահմանում պատվիրած անկախ փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ ազատամարտիկի մահը վրա է հասել ծեծի հետեւանքով։ Մինչղեռ, Հայաստանում իրականացված երկրորդ փորձաքննությունը փաստել էր, որ ազատամարտիկի մահվան պատճառը եղել է բնածին հիվանդությունը, իսկ ծեծը պարզապես համընկել է: Տուժող կողմը վստահ է, որ այս եզրակացությունը, որը պատրաստվում են հաջորդ դատական նիստին ներկայացնել դատարան, պետք է ամբողջովին փոխի գործի ընթացքը: Ի դեպ, ազատամարտիկի ծեծի գործով մեղադրյալներից «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանի ընտանիքը շարունակում է ահաբեկել ազատամարտիկի ընտանիքին: Նախ Ջունգլի մայրը՝ Ելենա Սարգսյանը, որը գուշակություններով է զբաղվում, դատի է տվել ազատակարտիկի քրոջը՝ իր գործարար համբավն արատավորելու համար: Բացի այդ, օրերս Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, հրապարակավ սպառնացել է Մարիետա Թումանյանին, իր ձեւակերպմամբ՝ սատկացնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր