21021 դիտում
15:24 16-01-2016
Ողբերգական դեպք Վանաձոր քաղաքում. փրկարարները հայտնաբերել են ծխախեղդ եղած 79-ամյա կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 15 տնից ծուխ է դուրս գալիս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել Վանաձորի թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև տեղի շտապ օգնության բրիգադը:
Փրկարարները, մտնելով նշված տուն, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 79-ամյա Հրանուշ Նավասարդյանի ծխահարված դին:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+