87029 դիտում
22:10 07-01-2018
Ողբերգական դեպք Երևանում. հրշեջները բնակարանում հայտնաբերել են ծխախեղդ եղած տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է այն առաջացել է կրակից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և թիվ 3 հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառամարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և նույն կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ խմբի պետ Գուրգեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները նշված տանը՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ է եղել:
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Պարզվում է նաև մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+