2666 դիտում
10:57 18-01-2016
Պատժամիջոցներից «ազատված» իրանական բանկերը կրկին կմիանան SWIFT համակարգին
Եվրամիության պատժամիջոցային ցուցակից արդեն իսկ բացառված իրանական բանկերը կվերադառնան SWIFT համակարգ: Այդ մասին հայտարարություն է տարածել SWIFT-ի մամուլի ծառայությունը:
Սակայն այն բանկերը, որոնք դեռևս պատժամիջոցների տակ են, իրավունք չեն ունենա համակարգին միանալու:
Հիշեցնենք, որ ուժի մեջ է մտել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ կնքված համաձայնագրով պարտավորությունների կատարման պայմանով Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումը:
Նախօրեին էլ իրանական պատժամիջոցների չեղարկումը փլուզեց Սաուդյան Արաբիայի բորսային ինդեքսը: Սաուդյան թագավորության գլխավոր ինդիկատոր Tadawul All-Share Index-ը (TASI) նվազել է 300 կետով՝ հասնելով 5500 կետին, իսկ սակարկվող բոլոր 167 ընկերությունների արժեթղթերի գինն ընկել է։ Իսկ Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ պատժամիջոցների հանումից անմիջապես հետո նավթի արդյունահանման ծավալները հասցնելու են օրական մինչև 1,1 մլն բարելի:
Նմանատիպ նյութեր
4297 դիտում
12:00 27-02-2022
Արևմտյան երկրները որոշում են կայացրել անջատել ռուսական բանկերը SWIFT միջբանկային համակարգից
15397 դիտում
11:54 17-02-2021
Հնդկաստանն ու Չինաստանը կմիանան ռուս-իրանական համատեղ զորավարժություններին
1651 դիտում
16:57 24-07-2015
Իրանը հուսով է, որ 3 ամսից երկրում կվերագործարկվի Swift վճարային համակարգը
Այս բաժնից
1033 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
988 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1015 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն